Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել նաև ևս մեկ մրցաշրջանով։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։