48 տարվա ազատազրկումից հետո արդարացված տղամարդը հանդես է եկել կոչով
Ամերիկացի Գլին Սիմոնսը, ով արդարացվել է գրեթե 50 տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո, դատարանի վերջնական վճիռն անվանել է «տոկունության և հաստատակամության դաս», Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է New York Post-ը։
Ավելի վաղ ամերիկյան Օկլահոմա նահանգի դատարանը չեղարկել էր 71-ամյա տղամարդու դատավճիռը, ով ավելի քան 48 տարի բանտում է անցկացրել՝ սպանության մեղադրանքով, որը նա չի կատարել։ Ըստ NBC-ի՝ ԱՄՆ-ում ամենաերկար բանտարկությունն էր մեղադրանքի համար, որն ի վերջո հանվել է:
Ինչպես նշում է NYP-ն, դատարանի շենքից դուրս գալուց հետո Սիմոնսը «ձեռքերը վեր է բարձրացրել՝ ի նշան հաղթանակի»: Նա լրագրողներին ասել է, որ իրեն «ճիշտ է զգում» տասնամյակներ բանտում գտնվելուց հետո, որի ընթացքում նա ջանասիրաբար պայքարել է իր անմեղությունն ապացուցելու համար:
«Սա համառության և հաստատակամության դաս է, թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը ձեզ ասի, որ սա (մեղադրական դատավճիռը – խմբ.) չի կարող լինել, քանի որ դա իսկապես կարող է լինել», – ասել է տղամարդը։
Իր դատավարության և բանտարկության ողջ ընթացքում Սիմոնսը պնդում էր, որ հանցագործության կատարման ժամանակ ինքը գտնվում էր այլ նահանգում: Տղամարդն ու մյուս ամբաստանյալը սկզբում դատապարտվել են մահապատժի, սակայն հետագայում պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործով երկրորդ մեղադրյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2008թ.: Դատավորի որոշումը Սիմոնսին նաև իրավունք է տալիս 175,000 դոլար փոխհատուցում ստանալ պետության կողմից: