Գազայի հատված է ուղարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար
Մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար Գազայի հատված է ուղարկվել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Ռաֆահ անցակետով:
Լրատվամիջոցների տվյալով՝ Գազայի հետ սահմանը հատել է նաև դիզելային վառելիքով բեռնված վեց բենզատար։ Այսօր առավոտից Եգիպտոսի տարածք է տարհանվել երկքաղաքացիություն ունեցող 250 մարդ, որոնք մինչ օրս գտնվում էին Գազայում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր արաբական երկրների պատրաստած բանաձևի նախագիծը, որն ուղղված է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի դյուրացմանը: