«Վրաստան» շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը
Վրաստանում լույս տեսնող հայալեզու «Վրաստան» հասարակական-քաղաքական հանրապետական շաբաթաթերթը տոնում է հիմնադրման 103-ամյակը։
«1920 թվականի եզրագծին իր ուղին սկսած «Վրաստան»-ը, անցնելով տարիների փորձության միջով, հավատարիմ իր սկզբունքներին, արժանապատվորեն շարունակում է իր պատմական առաքելությունը` մայրենի լեզվով սպառիչ տեղեկատվություն փոխանցում, նշելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի գործադիր ու օրենսդիր մարմինների կայացրած որոշումների, Վիրահայ համայնքի կյանքի առօրյայի մասին, մշտապես ծառայելով վրաց-հայկական բազմադարյա կապերի ամրացման մեծ գործին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է թերթի տոնական համարում։
Թերթը լուսաբանում է Վրաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները։