Բրազիլական բանտում պահակ շներին փոխարինել են սագերը
Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգի առավելագույն անվտանգության գաղութում պահակ շներին փոխարինել են սագերը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild-ը։
«Մենք ունենք էլեկտրոնային հսկողություն, տեղում հսկողություն և վերջապես հսկողություն սագերի կողմից, որոնք փոխարինել են շներին», – մեջբերում է թերթը բանտի տնօրեն Մարկոս Ռոբերտո դե Սոուզայի խոսքերը:
Ինչպես բացատրում են ուղղիչ աշխատակիցները, սագերի առավելությունն այն է, որ նրանք չեն կարողանում ընտելանալ մարդկանց, և երբ մարդիկ հայտնվում են, սկսում են բարձր բղավել։ Բացի դրանից, թռչուններ պահելն ավելի շահավետ է, քան շներ ունենալը։
Սագերը հսկում են գաղութի ներքին և արտաքին ցանկապատերի միջև ընկած հատվածը: Նշվում է նաև, որ ուղղիչ հիմնարկում կա սագերի համար նախատեսված փոքրիկ լճակ:
Թռչունները գաղութում աշխատում են 2009 թվականից։ Դրանք ընդհանուր առմամբ 16-ն են, իսկ գլխավորը Պիու-Պիու անունով սագն է։ Սագերը վերահսկում են մոտ 1300 բանտարկյալների։