Այցելել եմ մարդկային ճակատագրերի խառնարան․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)
«Այսօր այցելել եմ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ՝ մարդկային ճակատագրերի խառնարան, որտեղ այնքա՜ն շատ բան կա մտածելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը և կից հրապարակել լուսանկարներ։