Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ավելի քան 700 զինյալի ձերբակալության մասին
Իսրայելի զինվորականները նախորդ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Գազայի հատվածում ահաբեկչությանը ներգրավվածության մեջ: Ռազմական օպերացիայի ամբողջ ընթացքում անկլավում ձերբակալվել և Իսրայել հարցաքննության է ուղարկվել ավելի քան 700 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և Ընդհանուր անվտանգության ծառայությունը հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել Գազայի հատվածում, իսկ «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 200 զինյալներ բերվել են Իսրայել՝ լրացուցիչ հարցաքննության համար», - նշվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ կան ձերբակալվածներ, որոնք ինքնակամ են հանձնվել իսրայելական ուժերին։