Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն էր։
Ընտրությանը մասնակցեց ՀՖՖ 25 անդամներից 23-ը։
Արաս Օզբիլիսը ստացավ 3 ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 20 ձայն։
Քվեարկությանը չմասնակցեցին ՀՖՖ անդամներ, Պրեմիեր լիգայի մասնակիցներ Երևանի «Նոա» և Գյումրիի «Շիրակ» ակումբները, որոնց պատվիրակները չեն ներկայացել ժողովին։
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջևան Չելոյանցն է։
Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։
1997-2002 թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։
2002-2005 թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։
2005-2010 թթ․ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդել է Արտասահմանյան գրականություն։
1999-2000 թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որպես մարզական լրագրող։
2001-2002 թթ․ աշխատել է dailyfootball.com և dailysoccer.com կայքերում, որպես լրագրող և խմբագիր։
2003 թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։
2003-2013 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում։
2013-2016 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան «Արմենիա» հեռուստաընկերությունում։
2005-2008 թթ․ զբաղեցրել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխտնօրենի պաշտոնը։
2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։
2006-2009 թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե» և «Բիզնես կլաս» պարբերականներում։
2008 թ․-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։
2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում մինչև 2018 թ. աշխատել է որպես լրագրող և խմբագիր։
2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:
2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։
2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։