Սոչի թռչող 18 ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում
Սոչի թռչող 18 մարդատար ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Վատ եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ ուժեղ քամու և հորդառատ տեղումների պատճառով, ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել առողջարանային հայտնի քաղաքում և վայրէջք են կատարել մոտակա քաղաքների օդանավակայաններում:
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Սոչիի օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ «Ուժեղացվել է օդանավակայանի սպասարկման և կոնտակտային կենտրոնի հերթափոխը, աշխատանքի համար պատրաստվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները», - տեղեկացրել ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: