Ուկրաինայի կառավարությունը միակողմանիորեն խզել է Բելառուսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Ուկրաինայի կառավարությունը միակողմանիորեն խզել է Բելառուսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը և երկարաձգել Ռուսաստանի հետ առևտրի արգելքը մինչև 2024 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունից:
Էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան հայտնել է, որ արդեն գրեթե երկու տարի է՝ Ուկրաինան որևէ առևտրային հարաբերությւոն չունի Ռուսաստանի և Բելառուսի հետ. նշված որոշումով միայն փաստաթղթերը համապատասխանեցվում են առկա իրողություններին:
Ավելի վաղ երկրի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունը 2022 թվականի ապրիլի 9-ին ընդունել է «Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներմուծման արգելք կիրառելու մասին» որոշումը և այդպիսով իրավաբանորեն ամրագրել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների փաստացի դադարեցումը։