Ուկրաինան հայտարարել է ռուսական երեք Սու-34 խոցելու մասին
Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ 3 Սու-34 կործանիչ են խոցել Խերսոնի շրջանում, հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել կործանիչները խոցած զինծառայողներին: Մոսկվան չի մեկնաբանել այդ պնդումները:
Զելենսկին նաև ասել է, որ խոսել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ՝ F-16 կործանիչների ապագա մատակարարման, ինչպես նաև ԵՄ աջակցության նոր փաթեթի վերաբերյալ: