Բժիշկը մեջքի ցավը համարել է վտանգավոր հիվանդությունների ախտանիշ
Մեջքի ցավը (բժշկության մեջ այն կոչվում է լումբագո) առանձին հիվանդություն չէ, այլ առողջական լուրջ խնդիրների ախտանիշ, ասել է նյարդաբան Նադեժդա Շացկայան։
Շացկայան նշել է, որ ողնաշարի լումբագոյի առաջացման հնարավոր պատճառներից մեկը ողնաշարի բորբոքումն է։ Նաև, ըստ բժշկի, այն առաջանում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են միջողային սկավառակների ելուստն ու ճողվածքը և ողնաշարի վնասվածքները։
Բացի դրանից, նյարդաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մեջքի, ողնաշարի մոտակա օրգանների ցավը հաճախ առաջանում է ուռուցքի կամ մետաստազի առաջացման ժամանակ։
Եզրափակելով՝ բժիշկը նշել է, որ ողնաշարի լարվածության ավելացման պատճառով հղիների մոտ լումբագո կարող է հայտնվել ծննդաբերությունից անմիջապես առաջ, փոխանցում է Shantnews-ը։