Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում Արցախի նախագահի խորհրդականի պարտականությունները
Վլադիմիր Գրիգորյանը հայտնել է, որ այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները:
«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ հանդիսանում ԱՀ Նախագահի խորհրդական»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: