Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը
Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։
2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շինարարության ոլորտի աճը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 16,4%։
Ծավալն ընթացիկ գներով կազմել է ավելի քան 418 մլրդ 243 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 մլրդ դոլար։
Ստորև ներկայացված են շինարարության ծավալի ցուցանիշներն ըստ ամիսների՝ 2022 թվականի նույն ամիսների համեմատ։
հունվար – ավելի քան 16 մլրդ դրամ (աճը՝ 12,2%).
փետրվար – ավելի քան 21,5 մլրդ դրամ (աճը՝ 13,9%).
մարտ – ավելի քան 27,2 մլրդ դրամ (աճը՝ 16,6%).
ապրիլ՝ ավելի քան 30 մլրդ դրամ (աճը՝ 19,3%).
մայիս՝ ավելի քան 36,1 մլրդ դրամ (աճը՝ 18,4%).
հունիս – ավելի քան 43,1 մլրդ դրամ (աճը -18,1%).
հուլիս – ավելի քան 48,3 մլրդ դրամ (աճը՝ 17,8%).
օգոստոս՝ ավելի քան 61 մլրդ դրամ (աճը՝ 17,5%).
սեպտեմբեր – ավելի քան 65,7 մլրդ դրամ (աճը՝ 15,7%).
հոկտեմբեր՝ ավելի քան 68,9 մլրդ դրամ (աճը՝ 13,6%).