Փարիզում Ֆրագոնարի անհայտ նկարը վաճառվել է 3,2 միլիոն եվրոյով
18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի «Գլխարկով երիտասարդ աղջիկը» անհայտ կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 3,2 միլիոն եվրոյով, այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչ Boisgirard-Antonini աճուրդի տունը։
Աճուրդի արդյունքը բազմապատիկ գերազանցել է 400 հազ․ եվրո մեկնարկային գինը։
Ֆրագոնարն այն նկարել թագավորական արքունիքում 1770-1775 թվականներին ծառայելու ընթացքում։ Դրանից հետո 100 տարի կտավը պահվել է փարիզյան ընտանիքներից մեկում, իսկ հետո դրա հետքը կորել է։
Ըստ արվեստի պատմաբանների՝ «Գլխարկով երիտասարդ աղջիկը» ստեղծագործություն է նույն հավաքածուից, ինչ Ֆրագոնարի «Փիլիսոփան», որը 2021 թվականին աճուրդում վաճառվել է ավելի քան 7 միլիոն եվրոյով, հայտնում է news.am-ը։