Հիբրիդ Lexus UX-ը թարմացվել է և ավելի հզորացվել. Որքա՞ն արժե այն
Lexus UX հիբրիդը թարմացվել է, դարձել է ավելի հզոր և այժմ այլ կերպ է կոչվում։
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, բարելավված UX 300h-ը մուտք է գործում ճապոնական շուկա. այժմ այսպես է կոչվում հիբրիդային UX-ը, որի ինդեքսը 250-ից «հասցվել է» 300-ի՝ հզորության բարձրացման հետ մեկտեղ։
Այժմ գազաէլեկտրական հզորությունը կազմում է 199 ձիաուժ՝ 184 ձիաուժի փոխարեն, իսկ հետևի առանցքի լրացուցիչ շարժիչը կամայականորեն հասանելի է, որը զարգացնում է 41 ձիաուժ՝ նախկին յոթի փոխարեն։ Թարմացված հիբրիդի վաճառքը կսկսվի 2024 թվականի սկզբին։ Lexus UX 300h-ի գներն արդեն հայտարարված են՝ 31 հազար դոլարից մինչև 40 հազար։
Բացի հզորության ավելացումից, հիբրիդային UX-ը ստացել է մի շարք այլ բարելավումներ։ Այսպիսով, ավելացել է թափքի կոշտությունը, կատարելագործվել են հարվածային կլանիչներն ու արգելակման համակարգը։ Ձայնամեկուսացումը բարելավվել է, և ճանապարհին օբյեկտների ճանաչման համակարգը ավելի լավ է «տեսնում» մոտոցիկլետներին և հեծանվորդներին: Թարմացվել է նաև ինտերիերը՝ հայտնվել է 12,3 դյույմանոց գործիքային վահանակ, իսկ կենտրոնական թունելի վրա այժմ տեղադրված է չփակող ջոյսթիկ։ Բացի վերը նշված բոլորից, ճապոնացիներին կառաջարկվեն ներքին հարդարման նոր տարբերակներ:
Մոդելը կայուն պահանջարկ ունի: 2018 թվականին շուկայում հայտնվելուց ի վեր UX-ը վաճառել է 340 հազար օրինակ։ Ընդ որում, դրանց 90%-ը էլեկտրիֆիկացված տարբերակներ են (հիբրիդներ և էլեկտրական մեքենաներ), հայտնում է news.am-ը։