«Ես քեզ հետ եմ, իմ ընկեր»․ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Օզբիլիզին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն մեր երկրում ֆուտբոլի աճին: Ես քեզ հետ եմ, իմ ընկեր, և քեզ հաջողություն եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։ Թեկնածուներն են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։