Մենք իդեալական չենք․ Տիկնիզյանը՝ կնոջ հետ հարաբերությունների մասին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է հեռուստահաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ հարաբերությունների մասին:
«Հասկանալի է, որ մենք իդեալական չենք, ես չեմ իդեալականացնում մեր հարաբերությունները և չեմ ասում, որ մեզ մոտ ամեն ինչ այդքան վարդագույն և գեղեցիկ է։ Կան որոշ սկանդալներ և թյուրիմացություններ։ Բայց դրանք պետք է հարաբերությունների մեջ լինեն:
Հաճախ ես եմ որոշ, կոպիտ ասած, վեճերի նախաձեռնողը։ Իսկ ես մարդ եմ, որը հատկապես կնոջ հետ հարաբերություններում, միշտ փոխզիջումների է գնալու։ Եթե պետք լինի, ես զիջումների կգնամ, քանի որ նա իմ սիրելի մարդն է։ Եվ զիջումների գնալը չի նշանակում, որ ես «подкаблучник» եմ, այլ որ ես արդեն գիտեմ, որ ես բնավորությամբ ավելի ուժեղ եմ, քանի որ ես տղամարդ եմ: Իսկ ինձ համար վիճաբանության ժամանակ սիրելի կնոջս առաջինն ընդառաջ գնալը ուժ է»,- խոստովանել է Տիկնիզյանը։