Արդյունաբերական արտադրանքի ծավալով Չինաստանը 14-րդ տարին անընդմեջ կզբաղեցնի աշխարհում առաջին տեղը
Ակնկալվում է, որ այս տարի Չինաստանի արդյունաբերության ավելացված արժեքի տարեկան աճը կգերազանցի 4,3%-ը, արդյունաբերական արտադրությունը պահպանում է վերականգնման միտումը: Այս մասին հայտնում է Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Ինչպես հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները արդյունաբերության զարգացման և տեղեկատվության ազգային աշխատանքային համաժողովում, 2023 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալով, որի մասնաբաժինը Չինաստանի ՀՆԱ-ում մնում է հիմնականում կայուն, երկիրն, արդեն 14-րդ տարին անընդմեջ, աշխարհում կզբաղեցնի առաջին տեղը, հայտնում է Սինուան։