ԵՄ-Ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել, մտահոգություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես՝ խոսքի ազատության և լրագրողների գործունեության սահմանափակման կապակցությամբ։
«ԵՄ-ն դատապարտում է լրագրողների, քաղաքական գործիչների, ակտիվիստների կամայական կալանավորումները, ընդգծում, որ նման գործողությունները հակասում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել կալանավորված այն անձանց, որոնց իրավունքները խախտվել են: «ԵՄ-ն հաստատում է մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ երկխոսությունը և գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- հավելել է Ստանոն: