2024-ին 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար մեր գործիքներն արդեն բավարար են. Փաշինյան
Այս տարի Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի:
Գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 տոկոս:
Վարչապետին է ներկայացվել էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: