Պրահայի համալսարանի սպանդն իրականացրած հրաձիգը կասկածվում է նաև տղամարդու ու նորածին երեխայի սպանության մեջ
Պրահայի Կարլովյան համալսարանում կրակ բացած ահաբեկիչը կասկածվում է դեկտեմբերի 15-ին Չեխիայի մայրաքաղաքի Կլանովիցե այգում 32-ամյա տղամարդու և նրա երկու ամսական դստեր սպանության մեջ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով CTK-ին։
«Հանցագործության բոլոր նշանները ցույց են տալիս այն նույն հանցագործին, ով մեկ շաբաթ առաջ կրկնակի սպանություն է կատարել Կլանովիցե այգում և ով հինգշաբթի կրակ է բացել Կարլովյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է 14 մարդ, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 10-ի վիճակը ծանր է։ Պարզվել է, որ կրակողը 24-ամյա Դեյվիդ Կոզակն է, նա ինքնասպան է եղել։