Ֆերմերներին առաջարկելու ենք բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել կովերին․ Քերոբյան
Հայաստանում 51 խելացի անասնագոմեր կա, այդ ծրագիրն աշխատում է, բացի դրանից Էկոնոմիկայի նախարարությունն անընդատ աշխատում ա, որպեսզի իրականացվող ծրագրերն ունենան մեծ ազդեցություն տնտեսության վրա․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք արդեն գիտենք, թե ինչ պիտի անենք, որ էդ ծրագիրը տա մեծ արդյունք։ 51 անասնագոմն ինքնին մեծ արդյունք չի։ Մյուս տարի մենք սկսում ենք կովերի արհեստական սերմնավորման ծրագիր։ Առաջարկվելու են գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին: Դա կբերի արտադրողականության աճի 2-3 տարի հետո»,-ասաց նա: