ՌԴ որ քաղաքում են բնակվում ամենաառատաձեռն տղամարդիկ
SOKOLOV վերլուծական կենտրոնը վերլուծել է Ամանորի նախաշեմին տղամարդկանց կողմից կանացի զարդեր ձեռք բերելու ակտիվությունն ու հայտնել, թե որ քաղաքներում են նրանք ամենաշատը ծախսում զարդերի վրա։
«2023 թվականի դեկտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում տղամարդիկ 42%-ով ավելի շատ կանացի զարդեր են գնել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միջինում տղամարդիկ ծախսել են 7204 ռուբլի»,- նշել են փորձագետները։
Ամենաբարձր միջին ծախսը գրանցվել է Դոնի Ռոստովում՝ 9673 ռուբլի։
«Երկրորդ տեղը զբաղեցրել է Մոսկվան, որտեղ գնման կտրոնի վրա ամրագրված միջին ծախսը կազմել է 8826 ռուբլի։ Քաղաքների եռյակը, որտեղ ապրում են ամենաառատաձեռն տղամարդիկ, եզրափակում է Յարոսլավլը՝ միջինը 8703 ռուբլի: Նաև Սանկտ Պետերբուրգն է «տղամարդկանց առատաձեռնության» ինդեքսով մտել առաջատար քաղաքների շարք՝ միջինը 8420 ռուբլի ծախսով», - ասում են վերլուծաբանները:
Նշվում է, որ ՌԴ տղամարդիկ զարդեր գնելիս ավելի շատ նախընտրել են իրենց կողակիցների համար ընտրել մատանիներ, հաջորդաբար նաև՝ ականջող, շղթա։ Ամենաշատը նախընտրել են գնել կարմիր ոսկուց զարդեր, մյուս նախընտրելի մետաղներն են եղել սպիտակ ոսկին և արծաթը։