Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ «Սերժի հագով կոստյումը» իր վրայով է և որոշել է գրպաններ ավելացնել․ Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի դեկտմբերի 22-ի արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Նշենք, որ փոփոխություններով նախատեսվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տնօրենների տեղակալներին կնշանակի և աշխատանքից կազատի վարչապետը։
Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Թեև ժամանակին սուր քննադատության էր ենթարկվում այս արտահայտությունը, որ «Սերժի հագով կոստյում է կարվում» հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այդ կոստյումն իր վրայով է և որոշել է ավելի ընդլայնվել՝ նոր գրպաններ ավելացնել և այլն, և այլն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։