Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել. Իսկ արտահերթ ընտրության հարց չի քննարկվել. Ալեն Սիմոնյան
Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կուսակցական հաճախակի անցկացվող նիստերը վկայում են այն մասին, ու ՔՊ-ն պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների:
Ալեն Սիմոնյանը ապուշություն, հիմարություն եւ սուտ որակեց նման խոսակցությունները. «Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ. նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել:
Իրենք ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել. մանկապարտեզ չի: Ո՛չ, նման հարց չի քննարկվել, նույնիսկ իրար չենք հարցրել: Իմաստը ո՞րն է. այսինքն` մենք օրենք ունենք, որ ցանկանում ենք ԱԺ-ում անցկացնել, չե՞նք կարողանում. նպատակը ո՞րն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: