Կոպիրկինը պատասխանել է՝ ՀՀ ներկայացուցիչները իրենց հետ քննարկե՞լ են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հարցրել են, թե վերջերս Հայաստանի ներկայացուցիչների հետ ռուս դիվանագետների շփումներում բարձրացվե՞լ է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու թեման, արդյո՞ք Երևանը բացատրել է վերջին շրջանում ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց իր հրաժարվելը։
«Այս հարցի շուրջ մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, ըստ որոնց՝ ներկայումս օրակարգում չկա ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը։ Ինչպես գիտեք, Եվրասիական տնտեսական միությունը հաջորդ տարի նախագահելու է Հայաստանի Հանրապետությունը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Սերգեյ Կոպիրկինը։