ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
Ձերբակալվել են Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձ և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչ, այդ թվում՝ ղեկավարներ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալված 6 պաշտոնյաներից 5-ը կալանավորվել են։
Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։