Առաջին անգամ հայկական ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում
Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները, և առաջին անգամ հայկական կինոն «Օսկարի» shortlist-ում է հայտնվել։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն։ Հայկական կողմի պրոդյուսերն է Արման Նշանյանը, արտադրող ընկերությունը` People Of Ar Productions:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն 2024թ. հունվարի 23-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում: