Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի. ՔԿ
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորվել: Այս մասին RadarArmenia-ին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ըստ գերատեսչության տվյալների՝ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, իսկ զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստում։