Մոսկվայում չեղյալ են հայտարարել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը
Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։
Նշվում է, որ տոնական հրավառությունները չեղարկելու առաջարկը եղել է Պետդումայից։
Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։
Նրա կարծիքով՝ տնտեսված բյուջետային գումարները պետք է ուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։