«Հրապարակ». Ինչո՞ւ չեն բացահայտվում բանկային տերմինալների վրա հարձակումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:
Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ է ոստիկանությունը զլանում բացահայտել այդ հանցագործությունները: Արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները, քանի որ հանցագործները հաճախ փչացնում են սարքերը, եւ մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել` վճարում անելու համար, որովհետեւ իրենց բնակավայրի միակ տերմինալը չի աշխատում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում