«Հրապարակ». Ուռկանը տվեք, ոչ թե ձուկը
Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է
Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․ «Գիտությամբ պետք է զբաղվեմ»: Իսկ այս պահի՞ն։ «Այո, այդ աշխատանքներով եմ»,- ասել է Թովմասյանը` ավելին չմանրամասնելով։
Նա ցանկություն է հայտնել` օգտվելով հարմար առիթից, շնորհակալություն հայտնել արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցության համար․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում