Արգենտինացիները նախագահ ընտրելուց մի քանի օր հետո արդեն նրա դեմ բողոքի ցույց են անում
Հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով նոր կառավարության տնտեսական արմատական միջոցառումների դեմ, հայտնում է Euronews-ը:
Հրամանագրում ասվում է, որ անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկաբյուջետային, վարչական, կենսաթոշակային, սակագնային և սոցիալական, ինչպես նաև առողջապահության ոլորտներում: Հրամանագիրը պարունակում է ավելի քան 360 հոդված, որոնց մեծ մասը չեղյալ են հայտարարում գործող օրենքները կամ փոփոխություններ են կատարում դրանցում:
Այն կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն անվավեր ճանաչեն:
Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի պարզեցման համար մաքսային կանոնների փոփոխությունը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: