Լիա Զախարյանը ամանորյա ֆոտոշարք է ներկայացրել
Դերասանուհի Լիա Զախարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Լեռները կհիշեն» հեռուստասերիալում ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք՝ ներկայանալով Մարդուկ-Ջարդուկի կերպարում, իսկ ֆոտոշարքին կից գրել է.
«Շելկունչիկ Լիան կամ Մարդուկ-Ջարդուկը: Շելկուչիկը դարձել է Ամանորի առաջնային խորհրդանիշը, միանգամից տոնական տրամադրություն է փոխանցում: Ես ինքս տանը մի քանի հատ Մարդուկ-Ջարդուկ ունեմ: Իսկ իմ շիլկուչիկի տեսքը վերցրել եմ Mariah Carey- All i want for Christmas is you տեսահոլովոկաից»: