Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2023 թվականին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8280 դոլար:
Տարածաշրջանում Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8160 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար:
Հայաստանի հարևան Իրանում, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին 4230 դոլար է, իսկ Թուրքիայում՝ 13380 դոլար: