Տաթև Արցախին զրպարտած Դիանա Մարտիրոսյանի ուշագրավ ցուցմունքը քննչական կոմիտեում (տեսանյութ)
Փաստաբան Արսեն Հակոբյանը սոցցանցի իր էջում հրապարակել է, թե 44-օրյա պատերազմում զոհվածի քույր Տաթև Վիրաբյանին զրպարտած կինը՝ իշխանության համակիրներից Դիանա Մարտիրոսյանը, ինչ ցուցմունք է տվել քննչական կոմիտեում։
«Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Տաթևիկ Վիրաբյանին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։
Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ սպասում էի, որ կբացահայտվի և կապացուցվի այս կնոջ կողմից կեղծ տեղեկության տարածման փաստը։
Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը քննչական կոմիտեում։
Ցուցմունքով նա հայտնում է, որ իրեն որևէ մեկն այդպիսի բան չի ասել, որ ինքը որևէ այդպիսի տեղեկություն իրականում չի ունեցել»,- գրել է փաստաբանն ու հրապարակել Մարտիրոսյանի ցուցմունքը, որով ապացուցվում է, որ նա զրպարտել է Տաթև Վիրաբյանին։