Մարիխուանա, կաթուցիչ և կեղծ թղթադրամ․Գեղարքունիքի մարզի պարեկների բացահայտումը
Դեկտեմբերի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա վարորդին և 25 ու 33 տարեկան 2 ուղևորներին։ Բաժնում 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Խուզարկությամբ մյուս ուղևորի մոտ հայտնաբերվել է 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։