Շվեդիայում հանցագործները թալանել են Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին
Վանդալները կողոպտել են Շվեդիայի Սյոդերտելյե քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին։ Այս մասին գրում է շվեդական Telgenytt պարբերականը։
Նշվում է, որ հանցագործները մուտք են գործել եկեղեցի և գողացել նյութական և մշակութային արժեք ներկայացնող իրեր:
Հայ եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը նշել է, որ Սուրբ Ծննդյան նախօրեին եկեղեցու կոտրումը մեծ հարված էր իրենց համար: