Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգները ձևավորվում են՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնման. ՌԴ գլխավոր շտաբի պետ
ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգները ձևավորվում են՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնման:
«Հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության անցկացման փորձը՝ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել զինված ուժերի կազմի և կառուցվածքի կատարելագործման, ընդհանուր նշանակության ուժերի կարողությունների ավելացման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար ՌԴ ՊՆ 2023 թ. գործունեության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
Դեռ 2022 թ. երկու նոր ռազմական օկրուգներ ստեղծելու ծրագրի մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ Ռուսաստանը ստիպված է ստեղծել Լենինգրադի ռազմական օկրուգը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պատճառով: