Ոմանք այստեղ ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև
Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում հայտարարում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ», իսկ մենք նրանց ապացուցեցինք, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այս մասին օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ։
«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ», - հայտարարել է նա։