ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան:
Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կքննարկվեն 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները։
Հիշեցնենք՝ 2023 թվականին Մինսկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկայացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։