ՌԴ խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մուտքը Հայաստան. Գերասիմով
Ռուսաստանի զորակազմը շարունակում է իր խնդիրներն իրականացնել Անդրկովկասում՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչների վերադարձի հնարավորության երաշխավոր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, բայց կայունացման միտում ունի։ Այս տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկ օրվա ընթացքում հասնել հրադադարի»,- ասել է նա։
Գերասիմովի խոսքով՝ մարտական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար մարդու տեղակայումն իրենց տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Արցախի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան: Նա հավելել է, որ խաղաղապահների ավիատրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 300 վիրավոր:
«Մեր զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր։«Մեր զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր։ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական առավել սուր հակասությունների կարգավորման ուղղությամբ», — ընդգծել է գլխավոր շտաբի պետը։