Դեկտեմբերի 21-ին ակցիան կմեկնարկի ժամը 13։30-ին՝ Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից
«Մայր Հայաստան» խմբակցությունը կշարունակի իրականացնել «Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը:
«Դեկտեմբերի 21-ին ակցիան կմեկնարկի ժամը 13։30-ին՝ Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից։
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում Երևանի իշխանությունների կողմից նախատեսվող տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումներին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում»