Բացահայտվել են մշտապես քաղցի զգացում ունենալու պատճառները
Մշտական սովի զգացումն առաջանում է խրոնիկական սթրեսի, որոշակի դեղամիջոցների ընդունման և վատ սնվելու պատճառով։ Դիետոլոգ Ռոբ Հոբսոնը Daily Mail-ին պատմել է սննդի անդիմադրելի հակումների ի հայտ գալու այս և այլ պատճառների մասին։
Հոբսոնը նշել է, որ քաղցի զգացումը արագ վերադառնում է, եթե հիմնական կերակուրը շատ թեթև է, և մարմինը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր։ Դիետոլոգը զգուշացրել է, որ նույն ազդեցությունը կառաջանա մեծ քանակությամբ կերակուրից հետո, եթե այն բաղկացած լինի տապակած կարտոֆիլից, համբուրգերից և քաղցրավենիքից։
«Սրանք արագ մարսվող ածխաջրեր են, որոնք արյան մեջ շաքարի մակարդակի անկում են առաջացնում, ինչը կարող է մեծացնել քաղցը»,- բացատրել է մասնագետը։ Նրա խոսքով, իդեալական դեպքում ամենօրյա սննդակարգը պետք է ներառի սպիտակուցներ, մանրաթելեր և ածխաջրեր, այնուհետև օրգանիզմը կստանա աշխատանքի համար անհրաժեշտ տարրերը և սննդի մշտական կարիք չի ունենա։
Այլ գործոններ ևս կարող են սովի զգացում առաջացնել, ասում է Հոբսոնը: Որպես ամենատարածվածը նա անվանեց քնի պակասը, խրոնիկական սթրեսը և հակադեպրեսանտների երկարատև օգտագործումը, հայտնում է shantnews.am-ը։