Ստեղծվել է մեծանուն ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի թաղման հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։