Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Ներկայումս Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ վարելու նախադրյալներ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես կարծում ենք, որ բանակցությունների թեման այժմ ակտուալ չէ, և մենք բազմիցս կրկնել ենք, որ այդ բանակցությունների համար հիմքեր,նախադրյալներ չկան»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի հայտարարությունները։ Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարցը այժմ ակտուալ չէ։