Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով նիստ է նշանակվել
Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի քաղաքացիական գործով առաջին նիստն է նշանակվել։ Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:55-ին տեղի կունենա այդ գործով առաջին նիստը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:
Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։