Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում սիրողական ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը։ Այս մասին հայտնել է Aykırı-ն։ Միջադեպը տեղի է ունեցել սիրողական լիգայի առաջին խմբի Քումչաթիսպոր-Չիզրե Դիջլեսպոր խաղից հետո։
«Քումչաթիսպոր» ակումբի ֆուտբոլիստների հարձակման հետևանքով կոտրվել է մրցավարի քիթը»,- հայտնել է հրատարակությունը X սոցիալական ցանցի իր էջում՝ կցելով նաև լուսանկար։
Նշվում է, որ վերջին շրջանում սա երկրորդ նման դեպքն է։ Անցյալ շաբաթվա սկզբին Թուրքիան ցնցված էր Սուպերլիգայի Անկարագուչու-Ռիզեսփոր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Այդ խաղի ժամանակ Անկարագուջուի նախագահ Ֆարուք Քոջան և նրա աջակիցները մտել էին խաղադաշտ և հարձակվել հանդիպման մրցավար Հալիլ Ումութ Մեհլերի վրա՝ ոտքով հարվածելով նրան։