ԱԱԾ տնօրենն ու տեղակալները կհամարվեն հանրային պաշտոնյա ԱԺ պաշտպանո
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել ու դրական եզրակացության է արժանացրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ԱԱԾ տնօրենի ու տեղակալների նշանակումն ու ազատումը վերապահել վարչապետին և նրանց համարել հանրային պաշտոն զբաղեցնող.
«Փոփոխությունը վերաբերվում է միայն ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին, այսինքն, վարչական պաշտոն զբաղեցնող անձանց, և որևէ կերպ չի առնչվում ԱԱԾ մյուս ստորաբաժանումների աշխատակազմերին։ Միայն տնօրենի ու նրա տեղակալների նշանակման կարգին է վերաբերում՝ հաշվի առնելով, որ վարչապետի ենթակա մարմինները հանրային ծառայության պաշտոնների համաձայն վարչական պաշտոն զբաղեցնող անձինք են, և նրանց նշանակման ու ազատման կարգը համապատասխանեցման կարիք ունի»,- ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Ըստ նրա՝ օրենքի ընդունումից հետո տնօրենն ու տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոն զբաղեցնող։